Պետեկամուտների կոմիտեն նոր բացահայտումներ է կատարել: Օրեր առաջ կառույցի աշխատակիցները Միացյալ Նահանգներից «Կարգո Ջեթ Լայն» ընկերության ներմուծած ծանրոցում հայտնաբերել են հաշիշ տեսակի թմրանյութ` թաքցված գետնանուշի կարագով լի տարայում: Մեկ այլ դեպքում 210 հատ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել Ֆրանսիայից ուղարկված ծանրոցում:
Մաքսանենգության 2 դեպք էլ կանխվել է ՊԵԿ կինոլոգիական կենտրոնի շների օգնությամբ: Ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան տարածքում մարիխուանա է հայտնաբերվել Բելգիայից ներմուծված «Լադա 112» մակնիշի ավտոմեքենայի սարքավորումների վահանակի վրա, երկրորդ դեպքում` «Opel Vectra»-ի նստատեղի տակ:
Իսկ Մեղրիի մաքսակետում ափիոն է հայտնաբերվել Իրանի երեք քաղաքացիների մոտ: Շիրակի մարզում էլ կանխվել է կարամելի եւ շոկոլադի` մաքսանենգ ճանապարհով ներմուծումը:
աղբյուրը` Երկիրմեդիա.am