|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ հայտնաբերված կաթուցիչում (պիպետկա) հայտնաբերվել է զրո չափաբաժնով թմրալկալոիդ, սակայն նրա տանն իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է քիչ չափաբաժնով հաշիշ, տեղեկացնում է Aravot.am-ը՝ վկայակոչելով իր տեղեկությունները:
Դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Կայքը փորձել է Ներսես Պողոսյանից պարզաբանում ստանալ, սակայն նա չի ցանկացել, որ իր մեկնաբանությունները հրապարակվեն:
Նրա պաշտպան Յուրա Ավայանը Aravot.am–ի հետ զրույցում ասել է, որ փորձագիտական եզրակացությանը դեռ ծանոթ չեն, չի կարող մեկնաբանել, սակայն վստահեցրեց, որ իր պաշտպանյալի՝ թմրամիջոց օգտագործելու վերաբերյալ որեւէ փաստ չկա: