|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մերձավորարեւելյան երկրներից մեկի հետախուզության տվյալներով` Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հակամարտության պատճառը Ահմադինեժադի` միջուկային ծրագիրը գաղտնազերծելու ցանկությունն է:
Associated Press-ը, որի ձեռքում են հայտնվել որոշ փաստաթղթեր, չի նշում, թե դրանք որ երկրի հետախուզական տվյալներն են, սակայն ընդգծում է, որ «դա պետություն է, որի հետախուզությունը վստահության արժանի է»:
Ըստ այդ փաստաթղթերի` Ահմադինեժադը ցանկանում է պաշտոնապես հայտարարել ծրագրի ռազմական բնույթի մասին, իսկ Խամենեին կտրականապես դեմ է: Իրանի նախագահը «ցանկանում է ազատվել սահմանափակումներից, որոնք Իրանն իր իսկ համար սահմանել է, եւ բացեիբաց աշխատել ատոմային ռումբի ստեղծման վրա»: Իսկ այաթոլլան համարում է, որ հարկավոր է գործել հանդարտ, ամենակարեւորը` գաղտնի, Արեւմուտքի կոշտ արձագանքին չարժանանալու համար:
Մինչդեռ այլ երկրների հետախուզությունների վերլուծաբանների կարծիքով` պատկերը հակառակն է. Ահմադինեժադն ավելի հանդարտ քաղաքականության կողմնակից է, քան Խամենեին: