«Ժամանակ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Ռոբերտ Քոչարյանն արդեն մեկ ամիս է` բանակցությունների համար պատվիրակություն է ուղարկում բոլոր այն մարդկանց մոտ, ովքեր Հանրապետական կուսակցության կամ անձամբ Սերժ Սարգսյանի կողմից վերջին երեքուկես տարվա ընթացքում քաղաքական կամ տնտեսական խնդիրներ են ունեցել: Ռոբերտ Քոչարյանի հիմնական խնդիրը Սերժ Սարգսյանից «աբիժնիկ» մնացածներին հաշվառում անել է` քաղաքական դաշտում ակտիվանալու դեպքում նրանց հետ ընդհանուր ճակատով հանդես գալու համար: