Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց՝ Ռոբերտ Քոչարյանն այժմ էլ քաղաքականության մեջ է, նաև հայտնեց, որ ազատության մեջ եղած ժամանակ նա արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներ է ունեցել, սակայն` ո՞ր ուժերի, չգաղտնազերծվեց:
«Բազմաթիվ հանդիպումներ են եղել, և քանի որ դրանք հրապարակային չեն եղել, չեմ ուզում ասել, թե ում է հանդիպել, ինչի մասին են խոսել: Կարող եմ ասել, որ քաղաքական դաշտի նշանավոր ներկայացուցիչներ էին, բացի խորհրդարանական ուժերից, նրանց հետ հանդիպումներ չեն եղել: Մենք այսօր ունենք շատ բարդ վիճակ, երբ իշխանությունը բացարձակապես պատկանում է մեկ մարդու, որը հեռու է հավասարակշռված որոշումներ կայացնելուց: Այսինքն՝ այդ մարդն առաջնորդվում է իր ներքին հասկացություններով, որոնք պրիմիտիվ են, իր պատկերացումներով, որոնք հիմնավորված չեն: Դասական պոպուլիզմի դրսևորում ունենք ՀՀ-ում»,-նշեց նա՝ շեշտելով, որ ոչ մի ճաղ չի կարող արգելել մարդուն` զբաղվել քաղաքականությամբ։ «Նրա մտադրությունները ոչ մի գրամ չեն փոխվել՝ նա կզբաղվի քաղաքականությամբ: Ինչ չափով, ինչ ձևով, ինքը կորոշի, կամ իրավիճակը կթելադրի»,- շեշտեց Սողոմոնյանը և հայտնեց, որ, հավանաբար, վաղը կհրապարակվի նախկին նախագահի հաջորդ հարցազրույցը, որում նա ներկայացնելու է իր մոտեցումները։
Սողոմոնյանի խոսքով՝ անվիճարկելի է, որ ներկայումս «բարենպաստ պայմաններ» են ստեղծվել Քոչարյանի քաղաքականությամբ զբաղվելու համար։
«Ես, ցավոք, վատ առիթով, բայց համոզվեցի, որ մենք շատ լավ քաղաքական դերակատարներ ունենք, բարձր պրոֆեսիոնալներ, պետական, հասարակական գործիչներ, որոնք չեն վախենում իշխանություններից։ Ամփոփեմ՝ նախագահ Քոչարյանը քաղաքականության մեջ է՝ անկախ նրանից, բանտո՞ւմ է, թե՞ ոչ։ Մտածել, որ մարդուն հնարավոր է ապօրինի կալանքով ստիպել հրաժարվել իր մտադրությունից, դա ուղղակի միամտություն կլինի», - հայտարարեց Սողոմոնյանը։
Անդրադառնալով դատական համակարգի վերաբերյալ 7 կուսակցությունների հայտարարությանը, Վիկտոր Սողոմոնյանը վստահեցրեց, որ ո'չ ինքը, ո'չ իրենց գրասենյակը, ո'չ էլ Ռոբերտ Քոչարյանը, որն այդ ժամանակ արդեն կալանավորված էր, որևէ առնչություն չունի այդ հայտարարության հետ: