կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-26 19:42
Իրավական

Տեր-Պետրոսյանը տվել է միայն Հացպանյանի անունը, իսկ Սեֆիլյանինը՝ ոչ

Տեր-Պետրոսյանը տվել է միայն Հացպանյանի անունը, իսկ Սեֆիլյանինը՝ ոչ

Այսօր հրապարակված հայտարարությամբ ՀԱԿ-ը պահանջում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ մշտական կեցության իրավունք տալ Հայ ազգային կոնգրեսի անդամ, ֆրանսահայ Սարգիս Հացպանյանին։

Շատերի համար անակնկալ էր, որ հայտարարությունը չի անդրադառնում նույն խնդիրը ներկայումս ունեցող Ժիրայր Սեֆիլյանին, ով նախագահական ընտրություններում եւ դրանից հետո աջակցում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն վերջերս խստորեն քննադատում է նրան՝ մի շարք հարցերի առումով։

Ի պատասխան «Երկիր Մեդիա» հեռուստատեսության «Երկիրն այսօր» հաղորդաշարի հարցին, Լեւոն Զուրաբյանը նշել է, որ Սեֆիլյանի անվան բացակայությունը պայմանավորված չէ նրա դիրքորոշմամբ, պարզապես Լեւոն Տեր-Պետրոսյանը Սեֆիլյանի անունը հանրահավաքում չի հնչեցրել։

«Եթե հիշում եք, մայիսի 31-ի հանրահավաքին, երբ իշխանություններն ազատ էին արձակել բոլոր քաղբանտարկյալներին, բայց դեռ բանտում էին մնացել Բոջոլյանն ու Սարգիս Հացպանյանը, մենք հենց հարթակից հայտարարեցինք` ե՛ւ իմ ելույթում դա ասվեց, ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում, որ նրանց ու նաեւ Հացպանյանի քաղաքացիության կամ կարգավիճակի շնորհման հարցը լինելու է առաջնահերթ՝ մեր երկխոսության շրջանակում։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ այդ պահին նրանք գտնվում էին քաղբանտարկյալի կարգավիճակում»,- մեկնաբանել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը։ 

Ի դեպ, Մուրադ Բոջալյանը ժամանակին դատապարտվել էր Թուրքիայի գաղտնի ծառայությունների հետ համագործակցության եւ հայրենիքի դավաճանության մեղադրանքով, ում բողոքը մերժվել է անգամ Եվրոպական դատարանի կողմից։