|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Այս հարցն ընդգրկված է հունվարի 13-ի՝ կառավարության նիստի չզեկուցվող հարցերի թվում:
Նրան կփոխարինի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը: Այս հարցը նույնպես ներառված է չզեկուցվող հարցերի շարքում:
Ռազմիկ Պետրոսյանը 3 ամիս առաջ էր նշանակվել մարզպետի պաշտոնում: Դեկտեմբեր ամսին էլ մամուլում լուրեր տարածվեցին, որ Ռազմիկ Պետրոսյանը օրենքի խախտումով է նշանակվել պաշտոնին, քանի որ մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով:
Ռազմիկ Պետրոսյանը արցախյան առաջին պատերազմի մասնակից է, եղել է ՀՀ հատուկ գնդի Ապարանի վաշտի հրամանատարի տեղակալ: