Փոխարժեքներ
25 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.75 |
EUR | ⚊ | € 411.42 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 496.07 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
Անդրադառնալով վերջին շրջանում եկեղեցու շուրջ բարձրացած աղմուկին` կաթողիկոսը հայտարարել է, թե «առանձին անհատներ, առանձին անձեր, քաղաքական նպատակներից առաջնորդված կամ պատվերներ ունենալով տարբեր ուժերից, տարբեր կառույցներից, իրենց գործն են անում` շփոթեցնելով նաեւ բարեպաշտ մեր զավակներին»:
«ՉԻ»- Կաթողիկոսն, իհարկե, իրավացի է, պետք է շատ արագ բացահայտել բոլոր այդ «տարբեր կառույցները» եւ կանխել նրանց սեւ գործը: Առաջին հերթին, կարծում ենք, պետք է հայտնաբերել այն մութ ուժերին, որոնք թաքուն բռնել ու «Բենթլի» են նվիրել Նավասարդ Կճոյանին ու հիմա էլ նրան ստիպում են ոչ մի դեպքում չհրաժարվել այդ մեքենայից: Պետք է բացահայտել, թե ո՞ր երկրի հատուկ ծառայություններն են տեսագրել կաթողիկոսի ու վրաց պատրիարքի հանդիպումը եւ առանձնակի դաժանությամբ տեղադրել Youtube-ում եւ այլն:
Իսկ ամենատարօրինակն այն է, որ օտարերկրյա հատուկ ծառայությունները, փաստորեն, նաեւ մարդկանց վարքագծի վրա ազդելու մեթոդներին էլ են տիրապետում եւ հոգեւորականներին ստիպում են ազատ ժամանակն անցկացնել ռեստորաններում ու սաունաներում: Այ դրա դեմ իսկապես պետք է ազգովի պայքարել: