|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Մոսկվայում 91 տարեկան հասակում վախճանվել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Կարեն Խաչատուրյանը:
Կարեն Խաչատուրյանը ծնվել է 1920-ի դեկտեմբերի 19-ին՝ թատերական ռեժիսոր Սուրեն Խաչատուրյանի՝ հռչակավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հարազատ եղբոր ընտանիքում:
Նա ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում է ստացել 1981 թվականին: 2007 թվականին նրան շնորհվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի, 2000 թվականին «Պատվի» եւ 1995 թվականին «Բարեկամության» շքանշանները: Կարեն Խաչատուրյանը «Չիպոլինո» բալետի հեղինակն է: Նրա գրչին են պատկանում նաեւ երկու աֆրիկյան երկրների՝ Սոմալիի եւ Զանզիբարի պետական հիմները: