Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՀ X մարզի X քաղաքի 14-ամյա բնակչուհու հղիությունը արհեստականորեն ընդհատելուց հետո պտղի ԴՆԹ անալիզների արդյունքները ցույց են տվել, որ աղջիկը հղիացած է եղել ոչ թե հորից, այլ ուրիշ անձից:
Այս մասին թերթին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից: Դստեր հանդեպ հոր կողմից սեռական ոտնձգության մասին ոստիկանությանը հայտնել էր աղջկա մայրը: Նույն օրը տղամարդը բերման էր ենթարկվել եւ ձերբակալվել. նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ) նախատեսված արարք կատարելու համար:
Մինչդեռ X քաղաքի բնակիչները չէին բացառում, որ աղջկա մայրը նման բողոք էր ներկայացրել ոստիկանություն` ամուսնուց ազատվելու համար: Ենթադրվում է, որ ԴՆԹ անալիզների արդյունքների հիման վրա աղջկա հոր նկատմամբ մեղադրանքը կկարճվի, քանի որ մինչ օրս չկա գոնե մեկ ապացույց, որը կհաստատեր նրա մեղքը: