Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը հոդված է գրել, որում նշում է, որ Քսենjա Սոբչակը Նիկոլ Փաշինյանի մասին ֆիլմ է նկարում։ Ըստ հեղինակի՝ սա ՔՊ–ական շրջանակներում գնահատվում է որպես ռուսների կողմից աջակցություն Փաշինյանին։ Հոդվածը կարդացեք ստորև:
Սոբչակի նախորդ ֆիլմը Սկոպինի մանիակի մասին էր, որն առևանգել ու տարիներ շարունակ սեքսուալ ստրկության մեջ էր պահել անչափահաս աղջիկների։ Ֆիլմը Ռուսաստանում խիստ հակասական է ընկալվել. Սոբչակին մեղադրում են աներևակայելի տառապանքների պատճառ դարձած հրեշից հարցազրույց վերցնելու և նրա հետ հանգիստ զրուցելու համար։
Խաղաղ պետության վերածում բզկտված, ռուսական զորքի օգնությամբ պահվող անորոշ կարգավիճակով ու անորոշ հեռանկարով բնակավայրի։
Ռուսաստանյան հասարակությանը վրդովեցրել է, որ Սկոպինի մանիակը շատ հանգիստ է պատմում իր ոճրագործությունների մասին, կարծես՝ չի խեղել ճակատագրեր, չի բերել տառապանքներ։ Հայ հասարակությունը դեռ հանդուրժում է «Իջևանի մոլագարին» որը պատճառ դարձավ արյունալի պատերազմի, 18-20 տարեկան մի ողջ սերնդի կործանման ու շարունակում է հանգիստ խոսել, ելույթներ ունենալ, պլաններ մշակել, պատրաստվել ընտրությունների ու իր շուրջը պահել ուսապարկերին, ձևավորել համախոհների թիմ։ Սա անհավանական է։
Երեկ համացանցում հրապարակվեց մի մոլի Նիկոլականի ձայնագրությունը, որտեղ նա դժվար պահին փորձում էր տարանջատվել նրանից՝ ամենառադիկալ հարցադրումներով։ Հետո, իհարկե, պաշտոն ստանալով, վերանայել է իր տեսակետները և շարունակում է մոլի «Նիկոլ արածելը»։
Գոնե մեկը Նիկոլին պետք է ասի, որ իր թիմակիցների 90 տոկոսն իր մասին այդպես են խոսում ու մտածում։ Այդպես են խոսում բոլոր հարմար միջավայրերում ու իրենց փախուստի կամուրջներ ապահովում։ Քեզ Լ. Տեր-Պետրոսյանը լավ տարբերակ էր առաջարկել, խելքդ չկտրեց՝ բռնվես դրանից, փոխարենը թիմակիցներիդ հանձնարարեցիր հարձակվել առաջին նախագահի վրա։ Այն նույն թիմակիցներիդ, ովքեր, տարբեր տեղերում քեզ վրա բարդելով բոլոր մեղքերը, փորձում են տարանջատվել քեզնից։ Իսկ դու՝ ֆիլմ, ընտրություններ...