|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը պետք է պատժվի Ղրիմի մասին իր հայտարարության համար. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ երեկ մամուլի ասուլիսում Սոբչակը հայտարարել էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Ղրիմը պատկանում է Ուկրաինային:
Ժիրինովսկին կարծում է, որ նրա պես թեկնածուի պատճառով 2018-ի ընտրություններին կարող է ավելի քիչ թվով մարդ մասնակցել: Պատգամավորը նաև ասել է, որ Սոբչակի ասածը հանցագործություն է, և որ նրան պետք է 5 տարով դատել: