Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչո՞ւ է արդարադատության նախարարը պաշտոնանկ արվում իր ենթակայի թույլ տված կարգապահական խախտումների պատճառով, մինչդեռ այդ ենթական անգամ որեւէ պատժի չի ենթարկվում, մնում է հանելուկ, եւ առ այսօր որեւէ մեկը հարկ չի համարում բացատրել երևույթը:
Ինչո՞ւ է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեւավորվում նոմենկլատուրային սկզբունքներով, եթե կոչված է անկախ գործունեություն ծավալել: Ինչո՞ւ պետք է դրա նախկին անդամին բարձր մակարդակով անպայման գործով ապահովելու խնդիր դրվի, եւ դա անելու համար անպայման մարդ պաշտոնանկ արվի:
Ինչո՞ւ պետք է տասնյակ քաղաքացիական ծառայողներ ամիսներ շարունակ իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու նպատակով հուսահատ դռնեդուռ ընկնեն, եթե այդ հարաբերությունները կարգավորող օրենք կա:
Ինչուների շարքը, անշուշտ, կարելի է շարունակել, սակայն դա չէ էականը: Հայաստանում ընդունվում են օրենքներ պետական ու համայնքային ծառայությունների մասին, սահմանվում են տարբեր պաշտոններում նշանակվելու չափորոշիչներ` հիմնված արժանիքների ու գիտելիքի գնահատման հիման վրա: Սակայն կադրային քաղաքականության ոլորտում շարունակում է անշեղորեն գործել «Ժողովուրդների հոր»` «Կադրերն են որոշում ամեն ինչ» կարգախոսը: Այն ոչ միայն չի կորցնում արդիականությունը, այլեւ հայաստանյան իրականության մեջ վերոնշյալ իրողություններին համահունչ անհասկանալի ու անտրամաբանական դրսեւորումներ է ունենում: