|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ավելի քան 250 սառցե հսկա քանդակներ են զարդարում Ճապոնական Սապորո քաղաքի «Ձյուն» փառատոնը: Ամենամյա այս միջոցառումը, որն առաջին անգամ անցկացվել է 1950-ին, Ճապոնիայի զբոսաշրջության եւ զվարճանքի ամենամեծ կենտրոններից է:
Փառատոնն ամեն տարի այցելում է ավելի քան 2,5 միլիոն զբոսաշրջիկ աշխարհի բոլոր ծայրերից:
Այս տարի փառատոնի համար Սապորո է բերվել 6000 բեռնատար սառույց:
«Ձյուն»-ը տեւելու է փետրվարի 7-13-ը:
Փառատոնն այս տարի աչքի է ընկել քանդակների սյուժետային եւ ոճային բազմազանությամբ: Ներկայացվել են պատմական, դիցաբանական, արդի թեմաներով քանդակներ, հայտնի մարդկանց սառցե արձաններ, ինչպես նաեւ արդեն հայտնի արձանների , քանդակների, հանրահայտ շինությունների սառցե կրկնօրինակները: