|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Forbes-ը, ինչպեսեւ մյուս լրատվամիջոցները պարզապես լրատվություն վաճառող ընկերություններ են, եւ այս դաշտում բարոյականություն ասվածը չկա. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը` հավելելով, որ ներկայումս լրատվամիջոցները պայքարի «լկտի միջոցներ» են:
«Ես ասում եմ, որ այդ տեսակ ռեյտինգային գործակալությունների գնահատականներին լուրջ վերաբերվել պետք չէ, որովհետեւ ինֆորմացիա տրամադրելու դրդապատճառներն այլ են, եւ դրանք բացարձակ կապ չունեն խորը տնտեսագիտական վերլուծությունների արդյուքների հետ: Ում պետք է` վարդագույն են ներկայացնում, ում ոչ` սեւացնում են»,- ասաց պատգամավորը:
ՀՀԿ-ական պատգամավորը չխոսեց սակայն այն մասին, որ երբ նույն այս վարկանիշային գործակալությունները մեկ սանդղակով էլ վեր են հանում Հայաստանին, իշխանական լրատվամիջոցները չեն զլանում օրերով թմբկահարել դա: