կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-01 12:56
Հասարակություն

Gallup-ի հետազոտության արդյունքներից ելնելով՝ Նիկոլն այլևս չի խոսելու թվերից ու հարցումներից․ Ա․ Մկրտչյան

Gallup-ի հետազոտության արդյունքներից ելնելով՝ Նիկոլն այլևս չի խոսելու թվերից ու հարցումներից․ Ա․ Մկրտչյան

Armenia First նախաձեռնող խմբի համահիմնադիր Աննա Մկրտչյանը գրում է․

«Նիկոլ Փաշինյանին ու իշխանազավթման խմբակի մասնակիցների հույսի հերթական կանթեղը մարեց:

Մարդիկ, ովքեր միջազգային կազմակերպությունների հարցումների և հետազոտություններին հղում անելով (իհարկե հղումները համեմելով մանիպուլյատիվ արվեստի կիրառմամբ) մշտապես փորձում էին տպավորություն ստեղծել, որ այդ հարցումները հաստատում են իրենց պնդումները, այսօր լուռ են: Պասիվ են հարցումների հղումներ տեղադրողները, ովքեր հիմա պատգամավորներն են, չեն ներկայացնում այդ հարցումների արդյունքները նաև պսեվդո ՀԿ-ները, որոնք հիմա զբաղված են սոցիալական ցանցերում Նիկոլ Փաշինյանի համար սրտիկներ հավաքելով:

Չնայած, որ ամեն ինչ արվում է հարցումների արդյունքներով Նիկոլին առավելապես հարմար պատկեր ապահովելու համար, միևնույն է չի ստացվում։

Gallup International-ի Հետազոտության թեման COVID-19 Հայաստանյան ընկալումներն են:
Հետազոտության հարցման առարկան ներառել է հետևյալ հարցերը, որոնք լրացուցիչ անգամ լույս են սփռում կորոնավիրուս ՀՀ քաղաքացի և կորոնավիրուս Նիկոլ/ՀՀ կառավարություն հարաբերություններին:

1. Վիրուսի կանխարգելմանն օգնելու համար ՀՀ քաղաքացիների ավելի քան 88 տոկոսը պատրաստ է եղել զոհաբերել որոշ իրավունքներ: Հստակ է որ, ՀՀ քաղաքացին պատրաստ է եղել հետևելու համավարակի կանոններին: Այլ հարց է, որ այդ կանոնները ՀՀ կառավարությունը հայտարարել կորոնավիրուսի բռնկումից մեկ ամիս ուշացումով: Այս հանգամանքը հօդս է ցնդեցնում Նիկոլի ջանքերը` քաղաքացիների տարիների վաղեմության տեսանյութեր հրապարակելով ստեղծել տպավորություն, որ հասարակությունն է անպատշաճ վարքագիծ ցուցաբերում: Դրա վառ ապացույցն են եղել մասսայական բողոքի ակցիաների կամ միջոցառումների բացակայությունը:, չնայած նրան, որ կառավարության գործողությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանի հաշվարկներով փակված է ավելի քան 70.000 աշխատատեղ: Սա վկայում է այն մասին, որ քաղաքացիները ոչ միայն պատրաստ են եղել, այլև զոհաբերել են իրենց իրավունքների և օրինական շահերի զգալի հատվածը:

2. COVID-19-ի բռնկման հետևանքով տնային տնտեսության եկամուտները նվազելու պնդման հետ համաձայնվել է քաղաքացիների ավելի քան 68 տոսկոսը: Սա նշանակում է Նիկոլի պնդումներն, որ այս համավարակը նոր հնարավորություններ է բացելու մեր տնտեսության համար լիովին անհիմն և անիրագործելի են: Քաղաքացիներն իրենց եկամուտների օրինակով զգացել են, որ սա, այնուամենայնիվ, մարտահրավեր է ,ոչ թե հնարավորություն: Սա խոսում է մեկ այլ ոչ պակաս կարևոր փաստի մասին:Կառավարության սոցիալական և տնտեսական աջակցության ծրագրերը ի զորու չեն եղել վերացնել կամ մեղմել քաղաքացիների ֆինանսական դժվարությունները: Ծրագրերում հիմնական թերությունները եղել են ոչ թիրախային տրամադրվող օգնությունները, խրթին ընթացակարգերի սահմանումը և դրանց սիմվոլիկ բնույթ: Խոսքը ոչ միայն տրամադրվող ֆինանսական ուղղակի օգնության չափի այլ նաև միջնորդավորված ծրագրերին է վերաբերում: Արտոնյալ պայմաններով վարկերի հնարավորությունը տնային տնտեսությունների եկամուտների վրա հնարավոր բացասական հետևանքները մեղմելուն ուղղված միջոցառում դիտարկելը դժվար է: Բացի այդ, միջազգային փորձը վկայում է, որ թիրախային օժանդակություններն ու ֆինանսական պարտավորությունների ժամանակավոր կասեցումն են եղել այն արդյունավետ միջոցները, որոնք քաղաքացիներին հնարավորություն են տվել պատշաճ հաղթահարել համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակը: Այս հանագամանքի ապացույց է ծառայում նաև մեկ այլ հարցադրման արդյունքները, որի բովանդակությունը տնտեսական սոցիալական ծրագրերից օգտված լինելուն է վերաբերել: Քաղաքացիների 61 տոկոսից ավելին չի օգտվել դրանցից: Ընդ որում, հարցադրումն ընդգրկել է ոչ միայն քաղաքացու օգտված լինելու հանգամանքը, այլ նրա ընտանիքի անդամներից որևիցե մեկի օգտված լինելու հանգամանքը:

Ամփոփելով`հետազոտության արդյունքները հերթական անգամ գալիս են ապացուցելու, որ Նիկոլն ու պարգևատրվողները չեն խոսելու այլևս թվերից ու հարցումներից: Քանզի դրանք ուղղակի ապացույցն են աղետի իրական պատճառների, դրա մեղավորների բացահայտման և չարված աշխատանքի:

Հ.Գ. Առանց հարցումների էլ պարզ է, որ Նիկոլի մոտ մենակ հիմնադրամներով փող հավաքելն է լավ ստացվում»։