|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
Հայաստանի իշխանությունները պատրաստ են ընդդիմության հետ քննարկել ցանկացած ողջամիտ առաջարկ եւ նույնիսկ զիջումների գնալ. նման հայտարարությամբ Շիրակի մարզում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես է եկել Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Երկխոսության վերաբերյալ մեր մոտեցումներն առաջիկայում կհնչեցնենք, սակայն ուզում եմ ասել, որ երկխոսության ձեւաչափը մեզ համար ընդունելի է, ու հենց դա է հանդուրժողականությունը»,- ասել է նա` անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն հնարավոր երկխոսության թեմային:
ԱԺ խոսնակը հայտնել նաեւ, որ ԱԺ ամբիոնը պատրաստ է դարձնել բազմակարծության ամբիոն:
Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, նա ասել է, որ իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի հաջորդ խորհրդարանական ընտրությունները լինեն ազնիվ, թափանցիկ ու առանց խախտումների: «Ամեն ինչ անելու ենք, որ կոնկրետ ՀՀԿ-ն բարձր տոկոսներ ստանա, որը կլինի մեր աշխատանքի արդյունքը: Իսկ եթե վատ աշխատենք ու ցածր տոկոսներ ստանանք, ուրեմն որեւէ մեկի վրա մեղքը բարդելը տվյալ պարագայում սխալ է»,- նշել է Հ. Աբրահամյանը: