|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Սեքսով զբաղվելն ամոթ չէ, ամոթ է նման տեսանյութեր տարածելը: Անդրադառնալով Վրաստանում ծագած սեքս-սկանդալին, որի կենտրոնում էին հայտնվել մի շարք քաղաքական, այդ թվում՝ պետական և ընդդիմադիր գործիչներ, ասել է այդ երկրի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին: Նշենք, որ տեսանյութը տեղադրվել էր «Յութուբում», որից հետո ցանցն արգելափակվել էր Վրաստանում:
«Կարող եմ այսօր բաց հայտարարել, որ սեքսն ու սեռական կյանքը ամոթալի չեն: Անձամբ ես ունեմ սեռական հարուստ կյանք եւ այդպես կլինի նաեւ ապագայում: Յուրաքանչյուրը, ով կտարածի այդ զզվելի տեսանյութը, կպատժվի»,- ասել է Մարգելաշվիլին:
Նշենք, որ Վրաստանի դատախազությունն արդեն քրգործ է հարուցել այդ տեսանյութի տարածման փաստի առիթով: