|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր խոսվում է, թե հայ գործարարներն իրենց բիզնեսը տեղափոխում են արտերկիր, մասնավորապես` Վրաստան:
Արդյո՞ք, այդ նույն ուղին է բռնել նաեւ հայտնի գործարար, «Միկա Լիմիթեդ» հոլդինգի ղեկավար Միխայիլ Բաղդասարովը. նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց. «Բայց ի՞նչը տեղափոխել: Գործարանը վերցնել եւ տանել այնտե՞ղ: Ծխախոտի արտադրությունը հնարավոր է տեղափոխել, սակայն ցեմենտի գործարանը...»:
Այնուհետեւ պարզաբանեց, որ կապիտալ տեղափոխելը դեռ ոչինչ չի նշանակում, պետք է ձեռնարկություն ստեղծել, ինչը դեռեւս իրատեսական չէ իր դեպքում:
Իսկ Վրաստանում բիզնես սկսելու վերաբերյալ առաջարկ ստացել է. «Վրաստանից առաջարկ եմ ստացել ազգային ավիափոխադրող Air Zena ընկերության ձեռքբերման մասին: Սակայն դեռեւս ոչինչ որոշված չէ»: Բաղդասարովը հավելեց, որ ընկերության գինը մոտ 40 միլիոն դոլար է: