Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 19-ի դեպքերը՝ Արցախի դավաճանական հանձնումն ու Սնուփ Դոգի համերգի չեղարկումը մեծ ցնցումների պատճառ է դարձել հյուրանոցային բիզնեսի համար․ այս մասին ահազանգում է հյուրանոցային բիզնես ոլորտի մեր զրուցակիցը։
Նախօրեին հրապարակվել էր տվյալներ, թե 2023թ. հունվար-հոկտեմբերին Հայաստան է այցելել 2 միլիոն 50 հազար զբոսաշրջիկ։ Փորձում են ցույց տալ, թե ամեն ինչ հրաշալի է, երկրում խաթարված անվտանգային համակարգն ու Արցախի հանձնումը չի ազդել մեր կյանքի որակի վրա։
Սակայն պաշտոնական տվյալներում չի նշվում, որ սեպտեմբերի 19-ից հետո նվազել է զբոսաշրջիկների ներհոսքը, ինչի գլխավոր պատճառը անվտանգային է։
Հյուրանոցային բիզնեսով զբաղվող մեր զրուցակիցը նշեց՝ արտերկրից ժամանած հյուրերից շատերը իրենց հետ զրույցի ընթացքում շեշտում են, որ Հայաստանում անվտանգային վիճակը կայուն չէ ու օրինակ են բերում հենց Արցախի հանձնումը, ինչը, բնականաբար անհանգստացում է զբոսաշրջիկներին։ Նրա խոսքով՝ շատերը ամրագրումներ էին արել Սնուփ Դոգի համերգին մասնակցելու նպատակով Հայաստան գալու համար, որի հետաձգվելը պատճառ է դարձել ամրագրումների չեղարկման համար։
Հոկտեմբերի սկզբից այնքան է պասիվացել զբոսաշրջիկների ներհոսքն ու հյուրանոցային ամրագրումները, որ անգամ ամենաէլիտար հյուրանոցներն են մեծ զեղչեր սահմանել։
Կապ հաստատեցինք հայտնի հյուրանոցների հետ՝ Golden Tulip, Ibis, North Avenue և այլն, մեկ օրով նախատեսված երկու անձի համար սենյակի գները տատանվում էին 31-ից 39 հազար դրամի սահմաններում, ինչը այդ հյուրանոցների պարագայում մեծ գնիջեցում է։ Հյուրանոցներից էլ հաստեցին՝ գնիջեցում է տեղի ունեցել և մեծ զեղչեր են գործում։
Նշենք, որ շոշափելի նվազել է նաև ռուս զբոսաշրջիկների թիվը, որոնց հաշվին իշխանությունները տնտեսական աճ էին գրանցում ու կարծում, որ դա իրենց լավ աշխատանքի արդյունքում է տեղի ունենում։
Հետևաբար Լևոն Տեր-Պետրոսյանա-Փաշինյանական այն թեզերը, որ Արցախը տանք հանգիստ կապրենք ու կսկսվի Սերգոյի խաղաղ ու լավ կյանքի շրջանը, խաբկանք է։
Անի Նահապետյան