Փոխարժեքներ
11 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.37 |
EUR | ⚊ | € 417.58 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.19 |
GEL | ⚊ | ₾ 142.21 |
Մի քանի օրից Երեւանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային 8-րդ կինոփառատոնը:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ փառատոնի գրասենյակը հարյուրավոր հայտեր է ստացել, սակայն կազմակերպիչները ընտրել են 150 ֆիլմ` 45 երկրից: Եթե հաշվի առնենք այն, որ մեր մայրաքաղաքում գործում է ընդամենը մեկ կինոթատրոն, ապա դժվար է պատկերացնել, թե փառատոնային մեկշաբաթյա ժամանակահատվածում ինչպես է հնարավոր ցուցադրել այդ 150 ֆիլմը (դեռ բարեբախտություն է, որ կազմակերպիչները հայկական փառատոնի «միջազգայնացումը» արագացնելու համար ձեռնպահ են մնացել բոլոր` 630 հայտերը ընդունելուց):
Բայց «Ոսկե ծիրանի» հիմնադիրները ելքը գտել են: Նրանք որոշել են ֆիլմերը ցուցադրել նաեւ Տիկնիկային թատրոնում, ՆՓԱԿ-ում, «Նարեկացի» կենտրոնում, երաժշտական դպրոցում եւ այլուր:
Եթե հաշվի առնենք եւ այն, որ այդ ֆիլմերի 80 տոկոսը վավերագրական է, ապա կարելի է պատկերացնել, թե փառատոնի օրերին Տիկնիկային թատրոնում կամ երաժշտական դպրոցի դահլիճում քանի մարդ ցանկություն կունենա դիտել այդ ֆիլմերը: Համենայն դեպս, անցած տարիներին, երբ դեռ չէր փակվել «Նաիրի» կինոթատրոնը, այստեղ կինոցուցադրություններն անցնում էին գրեթե դատարկ դահլիճում: Նույնն էր պատկերը «Մոսկվա» կինոթատրոնում փառատոնի բացման արարողությունից հետո: