Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Նովոստի-Գրուզիա»-ի հաղորդմամբ` Վրաստանի խորհրդարանը երեկ փոփոխություններ է կատարել Քաղաքացիական օրենսգրքում. Վրաստանում գոյություն ունեցող 5 կրոնական միավորումների շնորհվում է իրավաբանական անձի կարգավիճակ:
Իրավաբանական անձի կարգավիճակ է տրվում Վրաստանում Հայ առաքելական եկեղեցուն, Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, մահմեդական եւ հրեական համայնքներին, ինչպես նաեւ Բապտիստական եկեղեցուն:
Հիշյալ օրինագծին դեմ է հանդես եկել ընդդիմադիր Քրիստոնեա-դեմոկրատական խմբակցությունը:
«Վրաց եկեղեցին նույնատիպ կարգավիճակ չունի... Մենք պետք է հասկանանք` արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են նման կարգավիճակ շնորհել Վրաց եկեղեցուն, որպեսզի սա չլինի միակողմանի պարզված ձեռք»,- Վրաստանի խորհրդարանում հայտարարել է խմբակացության անդամ Նիկոլոզ Լալիաշվիլին:Սակայն վրացական իշխանությունները պնդում են, որ դրանով Վրաստանի ուղղափառ եկեղեցու դերը չի թուլանում:
«Իրավական կարգավիճակի շնորհումը հատուկ իրավունքների ստացում չի նախատեսում, եւ Վրաց եկեղեցին պահպանում է բարձրագույն կարգավիճակը»,- ի պատասխան ընդդիմադիր պատգամավորի անհանգստությանը` ասել է խորհրդարանի փոխխոսնակ Գիգի Ծերեթելին:- Իրավաբանական անձի կարգավիճակը կազմակերպությանը թույլ է տալիս իրականացնել քաղաքական, պետական, սոցիալական, լուսավորչական, մշակութային եւ հանրային այլ գործունեություն` անկախ պետական վերահսկողությունից»: