|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Վրաստանը հարգում է Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը. ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ՝ կապված Արցախում անցկացված ՏԻՄ ընտրությունների հետ. հայտնում է «Ինֆոտեկա 24» կայքը։
«Հաստատելով Ադրբեջանական Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը իր՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներում՝ Վրաստանի ԱԳՆ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղում 2019 թվականի սեպտեմբերի 8-ին անցկացված «տարածքային ինքնակառավարման մարմինների» ընտրությունները և դրանց արդյունքները։ Վրաստանի ԱԳՆ-ն աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ համապատասխան միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև միջազգային հանրության մասնակցությամբ»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը տեղադրված է գերատեսչության պաշտոնական կայքում։