կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-14 23:43
Սպորտ

Մարեյը կհանդիպի Ջոկովիչի հետ

Մարեյը կհանդիպի Ջոկովիչի հետ

Internazionali BNL d'Italia-2011 մրցաշարի տղամարդկանց պայքարում շոտլանդացի Էնդի Մարեյը շարունակում է հաղթանակներ տոնել։  Մարեյը երեք սեթերի արդյունքում 1:6, 6:1, 6:1 հաշվով առավելության է հասել 27-ամյա գերմանացի Ֆլորիան Մայերի նկատմամբ։ Հանդիպումը տևել է 1 ժամ 36 րոպե։
 
Այժմ կիսաեզրափակիչում Մարեյը կփորձի կանգնեցնել անպարտելի սերբ Նովակ Ջոկովիչի հաղթական շարքը։ Ջոկովիչը քառորդ եզրափակիչում ջաղջախել է շվեդ Ռոբին Սոդերլինգին՝ 6:3, 6:0։
 
Աշխարհի ուժեղագույն թենիսիստ Ռաֆայել Նադալը քառորդ եզրափակիչում   1 ժամ 25 րոպեում` 6:1, 6:3 հաշվով առավելության է հասել խորվաթ Մարին Չիլիչի նկատմամբ։
 
Եզրափակիչ դուրս գալու համար Նադալը ուժերը կչափի ֆրանսիացի Ռիշար Գասկեի հետ, ով 4:6, 6:2, 6:4 հաշվով հաղթել է 25-ամյա չեխ Տոմաշ Բերդիխին։