Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դա Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքն է, նա իրավունք ունի իր կարծիքը հայտնելու, անկախ այն բանից, այդ կարծիքն իրականության հետ կապ ունի, թե ոչ»,- այսպես է մեկնաբանել ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ ՀԱԿ հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած այն միտքը, թե վաղ թե ուշ իշխանությունը կզիջի եւ բանակցության ձեւաչափով երկխոսություն կսկսի ՀԱԿ-ի հետ, որ առայժմ պարզապես չի կողմնորոշվում:
ՀՀԿ մամլո խոսնակն ասել է, որ անտրամաբանական են զիջողականության մասին Տեր-Պետրոսյանի արտահայտած մտքերը. «Ինչպես կարելի է մի բան զիջել, որի նախաձեռնողը դու ես: Երկխոսության նախաձեռնողը մենք ենք եղել, եւ նախագահը երկխոսության հեռանկարի հետ կապված իր վերջին հայտարարության մեջ շատ հստակ պատասխան է տվել: Ավելին, քաղաքական ընդդիմությանը հստակ ասել է, որ իր աշխատակազմի ղեկավարը, ԱԺ նախագահն ու վարչապետը պատրաստ են ազգային կարեւորության հարցերը քննարկել ՀԱԿ-ի հետ, քանի հոգանոց պատվիրակությամբ իրենք ուզում են»,- ասել է Շարմազանովը ու հավելեց, որ որպես ՀՀԿ խոսնակ նախկինում էլ նշել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է ՀԱԿ-ի կառուցողական առաջարկները հնչեցնել խորհրդարանում:
Սրանից ժողովրդավարական առաջարկ Էդուարդ Շարմազանովը չի պատկերացնում: «Այնպիսի տպավորություն է, որ ՀԱԿ-ն ուզում է ոչ թե երկխոսության գնալ, այլ ավելի շատ աղմուկ անել, որպեսզի զգացմունքային ֆոն ապահովի եւ դժգոհ զանգվածի համակրանքին արժանանա»,-հավելել է ՀՀԿ խոսնակը:
Ինչ վերաբերվում է Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե իշխանությունն առայժմ չի կողմնորոշվում, ՀՀԿ խոսնակն ասել է.«Մենք, ի տարբերություն որոշ մոլորյալների, շատ լավ կողմնորոշված ենք: Մենք գտնում ենք, որ երկրում ժողովրդավարական բարեփոխումները պետք է շարունակվեն, երկիրը չպետք է տանել ցնցումների, երկրում քաղաքական պրոցեսները բացառապես պետք է լինեն երկխոսության ու համագործակցության ճանապարհով եւ դատապարտված են բոլոր նրանց փորձերը, ովքեր կփորձեն երկիրն այլ ճանապարհով տանել»: