Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմակցության պատգամավոր Մանվել Բադեյանը, այսօր անդրադառնալով տարիներ առաջ Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը, թե Լևոն Տեր-Պետրոսյանին երեք տարի է պետք Ղարաբաղը ծախելու համար, հայտարարեց, թե կողմերը հաճախ են ծայրահեղական գնահատականներ տալիս:
«Բայց ես վաղուց, դեռ այն ժամանակ, երբ շատ մոդայիկ էր Լևոն Տեր–Պետրոսյանին դավաճան անվանելը, ասել եմ` ինչքան էլ չընդունեմ նրա սկզբունքները, ես ինձ իրավունք չեմ վերապահի որևէ հայի, այն էլ՝ Հայաստանի նախկին նախագահին, դավաճան անվանել։ Դրանք էմոցիոնալ գնահատականներ են։ Ուրիշ բան, որ որևէ կերպ ես չեմ ընդունի Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ստեղծված ավգյան ախոռները։ Չմոռանանք, որ իշխանական համակարգը ձևավորվել է հենց Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ»,- ասաց նա:
Արցախյան հաղթանակը, սակայն, Լեւոն Տեր-Պետրոսյանին վերագրելը զայրացնում է պատգամավորին: «Ամբողջ ժողովուրդն է պատերազմել. կանգնել ասել՝ մի մարդու հաղթանակ է` Ստալի՞նն է, ինչ է»,- բորբոքվեց նա: