կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-01 13:27
Հասարակություն

Երկրից արտագաղթում է ազգային հարստությունը

Երկրից արտագաղթում է ազգային հարստությունը

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին այսօր մտավորականները բաց նամակ են ուղարկելու, քանի որ չեն կարող հանգիստ նայել բնակչության արտագաղթին. լրագրողների հետ զրույցում ասաց ՀԳՄ նախագահ Լևոն Անանյանը:

Նրա կարծիքով` գյուղերում նույնիսկ փոքր բիզնեսը չի զարգանում, այդ իսկ պատճառով էլ մեկնում են արտերկիր, որն էլ նպաստում է սահմանամերձ գյուղերի դատարկմանը:

«Երբ արտագաղթում է բնակչությունը, դրա հետևանքով երկրից արտահոսում է ազգային կապիտալն ու ազգային հարստությունը, առաջին հերթին` հայ մարդն իր ստեղծագործ աշխատանքով»,- ասաց ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Արտագաղթը նպաստում է նաև բնակչության ծերացմանը. այսպես է կարծում «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:

«Ծերացող բնակչության կենսաթոշակի և սոցիալական ծախսերի մեծացող հարկային բեռը մնում է ավելի փոքր թվով աշխատունակ մարդկանց ուսերին»,- ասաց նա:

Ըստ Մանասարյանի` արտագաղթը նվազեցնելու լուծումներից մեկը պետք է լինի հատուկ քաղաքականության մշակումը:

Բաց նամակի հեղինակներն առաջարկում են ՀՀ ԱԺ նախագահին` բարձրացված խնդրի շուրջ անհապաղ խորհրդարանական լսումներ կազմակերպել` կառավարության պատասխանատու պաշտոնյաների և մտավորականների մասնակցությամբ: