Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2011թ. հունիսի 28-30-ը Երևանի պետական բժշկական հանալսարանում կանցկացվի Պլաստիկ վերականգնողական եւ էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի 3-րդ միջազգային համաժողովը` «Անցանկալի ելքերը և բարդությունները պլաստիկ վիրաբուժության մեջ» թեմայով:
Համաժողովի կազմակերպիչներն են AAPRAS-ը և ԵՊԲՀ-ն: Միջոցառմանը մասնակցում են 20 երկրների 150 պլաստիկ վիրաբույժներ, ովքեր իրենց փորձը կփոխանցեն հայ բժիշկներին:
Համաժողովի շրջանակներում կլինեն դասախոսություններ, գիտական քննարկումներ, իսկ հունիսի 30-ին կանցկացվի Հանրային օր, որի ընթացքում մասնագետները կպատասխանեն նաեւ պլաստիկ վիրաբուժությանը վերաբերող հարցերին:
IPRAS-ի նախագահ Նարիտա Էլզենման-Կլեյնը (Գերմանիա), որը կրծքի և ճարպի հետ կապված խնդիրների պլաստիկ վիրաբույժ է, այսօր լրագրողներին հայտնեց, որ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում կանայք հաճախ են դիմում պլաստիկ վիրաբույժին` քաղցկեղի հետեւանքով հեռացված կուրծքը վերականգնելու համար: Նա նշեց, որ պլաստիկ վիրահատությունից առաջացած բարդությունների հավանականությունը սովորաբար մոտավորապես 10-15 տոկոս է:
Հայաստանում նույնպես կատարում են նմանատիպ վիրահատություններ, սակայն Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի տնօրեն Գագիկ Ստամբոլցյանն ասաց, որ նախկինում Հայաստանում ավելի շատ կատարվել են վերականգնողական բնույթի վիրահատություններ, իսկ այժմ` էսթետիկ:
«Տարեկան մոտ 1000 պլաստիկ վիրահատություն ենք իրականացնում. ավելի շատ դիմում են քթի փոքրացման կամ ձեւափոխման վիրահատության համար»,- ասաց նա` հիշեցնելով, որ քիթը վիրահատությամբ փոքրացրած ծնողների երեխաների քիթը, միեւնույն է, մեծ է լինում:
Ի դեպ, ըստ Գ. Ստամբոլցյանի` մահացության դեպքեր չեն գրանցվել:
«Էրեբունի» հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար և հայկական վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանն ասուլիսում ներկայացրեց, թե ինչպիսին է պլաստիկ վիրաբուժությունը Հայաստանում` անցյալը, ներկան և ապագան: Բժիշկն անդրադարձավ Հայաստանում պլաստիկ վիրաբուժության սկզբնավորմանը և տեղեկացրեց, որ 1984թ. առաջին անգամ կատարվել է բութ մատի վերապատվաստում:
Նա նաև նշեց, որ մեր կրթական համակարգը փորձում են նմանեցնել եվրոպական կրթական համակարգին: Ա. Հովհաննիսյանը ավելացրեց, որ աոցիացիայի նպատակն է Հայաստան բերել լավագույն մասնագետների` փորձի փոխանակման համար: