կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-17 21:53
Հասարակություն

Մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողներից մեկը իրավունք կունենա աշխատանքը շուտ ավարտել

Մանկապարտեզ հաճախող երեխայի ծնողներից մեկը իրավունք կունենա  աշխատանքը շուտ ավարտել

Կառավարության այս շաբաթվա նիստի օրակարգում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներառել է «ՀՀ  աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը:

Խնդիրն այն է, որ Հայաստանում համայնքների ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամերի առկա ռեժիմը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում այն հաճախող սաների ծնողների համար:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամն ավարտվում է ժամը 17:30-ին, ինչի հետեւանքով երեխայի ծնողներից մեկը կամ խնամակալն առկա աշխատանքային ռեժիմի պայմաններում ստիպված է լինում լրացուցիչ դժվարություններ կրել՝ ժամանակից շուտ լքել աշխատավայրը, ինչը հարուցում է ղեկավարության դժգոհությունը:

Հաշվի առնելով վերագրյալը՝ առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության «Աշխատանքային օրենգրքում», ինչը թույլ կտա ծնողներից մեկին նախադպրոցական ուսումնական հաստատություն երեխայի հաճախելու ժամանակահատվածում աշխատանքն ավարտել ամենաուշը մինչեւ 17:00-ն:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայում առկա տեղեկատվական տեխնոլոգիաների պայմաններում նախկինում կատարվող աշխատանքը կարելի է իրականացնել զգալի կարճ ժամանակահատվածում: Ուստի այն մտահոգությունները, թե նախադրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխայի ծնողներից մեկի աշխատանքային ժամերի կրճատումը մեկ ժամով կազդի նրա աշխատանքի որակի վրա, չի համապատասխանում իրականությանը:
 Նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխա ունեցող աշխատողի պահանջով, մինչեւ երեխայի նախադպրոցական տարիքի ավարտը, աշխատանքային օրվա ավարտ կարող է սահմանվել ժամը 17.00-ն: Նման պահանջի իրավունք ունի աշխատող ծնողներից միայն մեկը։