|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.26 |
| EUR | ⚊ | € 427.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.3489 |
| GBP | ⚊ | £ 498.32 |
| GEL | ⚊ | ₾ 139.87 |
««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տևական ժամանակ է, ինչ երևանյան մանկապարտեզներում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Հիմնականում վերանորոգում են մանկապարտեզների խոհանոցները: Ենթադրվում է, որ այս գործընթացը պայմանավորված է Հայաստանի մարզային մանկապարտեզներում արձանագրված թունավորման դեպքերով: Հենց այս պատճառով էլ Երևանի վարչական շրջանների ղեկավարները մանկապարտեզների տնօրեններին հրահանգել են շուտափույթ վերացնել խոհանոցներում առկա թերությունները և դրանք համապատասխանեցնել սանիտարահիգիենիկ պայմաններին:
«Ժողովուրդ»-ին ահազանգած քաղաքացիների խոսքերով՝ երևանյան մանկապարտեզներում իրականացվող վերանորոգման աշխատանքները հիմնականում իրականացվում են սաների ծնողների միջոցներով: Այս տեղեկությունը, սակայն, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի հետ մեզ ճշտել չհաջողվեց»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։