Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը երեկ հանդիպել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրիի հետ, որի ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները:
Անդրադառնալով հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին` նախարարը նշել է, որ պետական կրթական քաղաքականության գերակայությունը երեխայակենտրոն կրթության ապահովումն է, եւ հանրակրթության մասին ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունները միտված են լինելու այս նպատակի իրականացմանը:
«Կարևոր է նաեւ միջազգային կազմակերպությունների մասնակցությունը ոլորտում իրականացվող ծրագրերի մշակման ու իրականացման գործընթացներին»,- ասել է Աշոտյանը:
Նա անդրադարձել է նաև հանրակրթության ֆինանսավորման տարբերակման նոր մեխանիզմների անհրաժեշտության խնդրին՝ ընդգծելով որակի գնահատման բաղադրիչի ներմուծման կարևորությունը:
Լեյլի Մոշիրին ներկայացրել է վերջին շրջանում հիմնադրամի կատարած աշխատանքները՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնել ներգրավվածությունն իրականացվող գործընթացներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև շահառուների և միջազգային կառույցների մասնակցության ապահովման հետ կապված այլ հարցեր: