կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-24 17:53
Աշխարհ

2030-ին Ռուսաստանը կաղքատանա

2030-ին Ռուսաստանը կաղքատանա

Համաշխարհային բանկը զգուշացրել է Ռուսաստանին, որ եթե պետական ծախսերը չնվազեցվեն, 2030թ. երկրին կարող է սպառնալ նույն ֆինանսական ճգնաժամը, ինչ Հունաստանում է. տեղեկացնում է Газета.Ru-ն:

«Այս պահին տնտեսությունը հենվում է նավթից գոյացած գումարի վրա, այլ ոչ թե ողջամիտ մակրոտնտեսական քաղաքականության»,- նշում է տնտեսագետ Սերգեյ Ուլատովը` ավելացնելով, որ 2015-ին Ռուսաստանը չի կարողանալու ծածկել կենսաթոշակային ֆոնդի դեֆիցիտը` նույնիսկ նավթի գինը 115 դոլարի հասցնելով:

Տնտեսագետի կարծիքով` խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, այդ թվում `ձմեռային օլիմպիական խաղերը Սոչիում եւ 2018թ. ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերը, պետական բյուջեի համար կլինեն լրացուցիչ բեռ:

Ֆինանսների նախագահ Ալեքսեյ Կուդրինը պետական ֆինանսների կայունացման նպատակով կոչ է արել կառավարությանը` Ռուսաստանի դաշնային բյուջեի ծախսերը մեծացնել ոչ ավելի, քան տարեկան 4 տոկոսով: