Փոխարժեքներ
15 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.78 |
EUR | ⚊ | € 408.04 |
RUB | ⚊ | ₽ 3.874 |
GBP | ⚊ | £ 484.73 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
«... Համարում եմ, որ Ադրբեջանը առավելություն կստանա, եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսվեն, որովհետեւ նրանք իրոք իրենց ժողովրդին պատրաստել են եւ պատրատում են պատերազմի»,- երեկ այսպիսի սենսացիոն հայտարարություն է արել Սերժ Սարգսյանը` ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ պատասխանելով Եվրոպայի խորհրդի պատվիրակներից մեկի հարցին:
«Մի քանի ամիս առաջ Աղդամում ելույթ ունենալով` Սերժ Սարգսյանը լրիվ այլ տրամաբանությամբ եւ վստահությամբ էր խոսում ռազմի դաշտում մեր հեռանկարների մասին: Ես զարմացած եմ, թե այս ելույթով նա ինչ ուղերձ էր ուզում հղել սահմանամերձ հատվածում գտնվող մեր զինվորին: Չեմ կարծում, որ այս հայտարարության արդյունքում մեր զինվորի ոգին ամրապնդվի ու ձեռք բերի ավելի մեծ վստահություն»,- պատասխանելով թերթի հարցին, թե ինչպես մեկնաբանում հակամարտության մեջ գտնվող երկրներից մեկի ղեկավարի այս հայտարարությունը, ասաց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: