կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-22 12:32
Աշխարհ

Կրակոցներ Բելֆասթի փողոցներում

Կրակոցներ Բելֆասթի փողոցներում

Հյուսիսային Իռլանդիայում արդեն երկրորդ օրն է` բախումներ են տեղի ունենում կաթոլիկների ու բողոքականների միջեւ: Անկարգությունների մասնակիցները միմյանց վրա քարեր, բռնկվող խառնուրդով շշեր եւ այլ ծանր իրեր են նետել: Եղել են նաեւ կրակոցներ. երեք մարդ վիրավորվել է:

Ոստիկանների տվյալներով` բախումներին մասնակցել է մոտ 500 մարդ:

Անկարգությունները սկսվել են երկուշաբթի երեկոյան, երբ մի խումբ զինված բողոքականներ հարձակվել են քաղաքի Շոթ Սթրենդ կաթոլիկ թաղամասի բնակելի տների վրա: Ոստիկանությունը կասկածում է, որ բախումներ հրահրողը բողոքականների «Օլսթերյան կամավորական զինված ջոկատ» խմբավորումն է. տեղեկացնում է mignews.com-ը: