|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Կովերի եւ այծերի գեղեցկության մրցույթ է անցկացվելու Ռուսաստանի Ռամենսկոյե քաղաքում:
Հունիսի 24-ին կայանալիք «Մերձմոսկովյան աստղերը» մրցույթին մասնակցելու է մոտ 60 գյուղատնտեսական ձեռնարկություն, որոնք կենդանիների 80 ցեղատեսակ են ներկայացնելու ժյուրիի եւ հանդիսատեսի դատին: Ինչպես գրում է «Ինտերֆաքսը», ժյուրիի կազմում, բացի ռուսաստանցիներից, նաեւ գերմանացի փորձագետներ են լինելու:
«Կենդանիները քայլելու են երկար ցուցահարթակով, ինչպես լինում է գեղեցկության մրցույթներում, միայն թե այս հարթակն ավելի լայն կլինի: Դրանք գնահատվելու են` հաշվի առնելով նրանց կրծքի ձեւն ու ոսկորների ամրությունը»,- ասել է ՌԴ գյուղնախարարության ներկայացուցիչը։