Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2010թ. Հայաստանի եւ Չինաստանի կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագրով` Հայաստանին է տրամադրվել 88 շտապօգնության մեքենա, որոնցից 20-ը` ռեանիմացիոն մեքենաներ են, մնացածը` գծային շտապօգնության մեքենաներ. այսօր այդ մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
«Վերջին 20 տարվա ընթացքում նմանատիպ բժշկական ակցիա չէր կատարվել, մեքենաների պարկն արդեն 20 տարուց ավելի չէր նորոգվել ու թարմացվել, հատկապես` մարզերում»,- կառավարության նիստում նշեց նախարարը:
«Կարծում եմ, որ բուժսպասարկման ոլորտում մենք, համալրելով մեր պարկը, որակական փոփոխություն կիրականացնենք»,- իր հերթին նկատեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ շտապօգնության ծառայության զարգացումը չի սահմանափակվում միայն մեքենաների ներմուծմամբ. ծառայությունում կներդրվի կապի նոր` արդիական համակարգ. կստեղծվի կենտրոնական դիսպետչերական ծառայություն`GPS համակարգով, որը շտապօգնության կանչերի իրականացման համակարգում ամենաժամանակակիցն է:
Հ. Քուշկյանը նաեւ նշեց, որ շտապօգնության բոլոր խմբերին բաժանվելու են կապի միջոցներ, եւ արդեն կանչի վայրից նրանք կարող են անմիջապես կապ հաստատել համապատասխան հիվանդանոցների հետ, եւ հիվանդանոցն արդեն պատրաստ կլինի սպասարկելու տվյալ հիվանդին: