|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Վրաց պատրիարքը համատեղ կոմյունիկե չեն ստորագրվել. հաղորդում է վրացական Грузия Online գործակալությունը` վկայակոչելով Վրաց ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ Գերասիմ Շարաշենիձեն:
Վերջինս հավելել է, որ ներկայումս կողմերի դիրքորոշումներն են համաձայնեցվում:
Ինչ վերաբերում է օրեր առաջ վրացական ԶԼՄ-ների թեթեւ ձեռքով նաեւ մեր լրատվամիջոցներով տարածված փաստաթղթին, դա նախնական տարբերակն է, որի հետ կապված աշխատանքները դեռ շարունակվում են:
Նշենք, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանն էր Facebook-ի իր էջում հերքել կոմյունիկե ստորագրելու մասին լուրը, սակայն Մայր Աթոռը պաշտոնապես չի արձագանքել: