|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ապագա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացնելու եւ փորձ է անելու միավորել ձախ ուժերին ու հանդես գալ միասնական թեւով. այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Նա նշեց, որ ձախ ուժերին միավորելու նախաձեռնությունը Դեմկուսինն է եւ Հնչակյան կուսակցությանը: Իսկ քաղաքական կուրսի այլընտրանքային տարբերակը հանրությանը ներկայացնելու նպատակով հուլիսի առաջին տասնօրյակում կուսակցությունը համաժողով կանցկացնի, որին կհրավիրվեն բոլոր ձախ ուժերը, այդ թվում` Կոմկուսը, Դաշնակցությունը եւ այլք:
«20 տարվա ընթացքում երկրում գաղափարական փոփոխություն տեղի չի ունեցել, ուստի գտնում ենք, որ դեմոկրատական սոցիալիզմի ուղին, որն արդեն իսկ հաստատվել է Եվրոպայում եւ արտահայտված է Չինաստանում, հայկական առանձնահատկությունները հաշվի առնելով, պետք է իրականացվի նաեւ Հայաստանում»,- համոզմունք հայտնեց ՀԴԿ առաջնորդը: