կարևոր
2743 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-12 10:48
Քաղաքական

Կառավարությունը աջ ձեռքով ձախ ականջը բռնելու վարժություններ է անում․ Տիգրան Աբրահամյան

Կառավարությունը աջ ձեռքով ձախ ականջը բռնելու վարժություններ է անում․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Կառավարությունը կրկին փոփոխություններ է իրականացրել զինված ուժերում ատեստացիայի համակարգ ներդնելու ծրագրում:

Ըստ էության, սահմանվող փոփոխություններն ավելի շատ զինծառայողի են հնարավորություն տալու ատեստացիայի նվազագույն շեմն անցնելու համար, սակայն ըստ դասակարգման, գնահատականներից կախված, հավելավճարները տարբեր են լինելու:

Կառավարությունը աջ ձեռքով ձախ ականջը բռնելու վարժություններ է անում:

Դիրքապահ պայմանագրայինը, ում իշխանությունը ըստ քաղաքական նպատակահարմարության մեկ հերոսացնում, մեկ հակահերոսի է վերածում, ամսվա ընթացքում 14 օրվա մարտական հերթապահության պարագայում մոտ 40%-ով քիչ է վարձատրվում, քան ոստիկանության պարեկին (ոչ սպայական կազմի):

Ամեն օր թշնամու հետ կռիվ տվող, կյանքի ու մահվան միջով ամեն օր անցնող ծառայողի նվազագույն պահանջները չեն բավարարվում, դրանք թողնված են ատեստացիայի վրա, որի հետ կապված վերապահումները շատ են:

Եթե խնդիրը մասնագիտական որակներն են, ապա մարդկային ռեսուրսի ճգնաժամի պայմաններում այլ լուծումներ պետք է փնտրել:

Գումարի առկայության պայմաններում, բեկում մտցնելու համար պետք է զինծառայողների աշխատավարձը 30-50%-ով բարձրացնել ու նոր մնացած մասը նախատեսել ատեստացիայի համար:

Կրկնում եմ` զորքերում արագ բեկում մտցնելու, համալրելու և որակի համապատասխան մակարդակի հիմքում պետք է դնել անհրաժեշտ վարձատրության հարցը, ատեստացիայի համար նախատեսված գումարների մի մասը դնել բազային աշխատավարձի բարձրացման վրա և նոր միայն գնալ ատեստացիայի մեխանիզմների կատարելագործման ու խրախուսման նոր համակարգերի ներդրմանը»: