կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-10 22:01
Արցախ

Համանախագահները կոչ են անում խուսափել սադրիչ գործողություններից եւ հայտարարություններից

Համանախագահները կոչ են անում խուսափել սադրիչ գործողություններից եւ հայտարարություններից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն եւ Իգոր Պոպովը, ամփոփելով տարածաշրջանային հերթական այցը, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Փաստաթղթում ասվում է, որ Կազանում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախաշեմին համանախագահները կողմերի հետ քննարկել են Ղարաբաղյան հակամարտության հիմնարար սկզբունքների համաձայնեցմանն ուղղված քայլերը, որպեսզի դրանք համապարփակ խաղաղ պայմանագրի հիմքը դառնան, ինչպես հայտարարել էին համանախագահող երկրների նախագահներ Մեդվեդեւը, Սարկոզին եւ Օբաման Դովիլում:

Նշվում է, որ համանախագահները հունիսի 7-ին արդեն երրորդ անգամ հատել են ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գիծը` ցուցադրելով, որ կողմերը կարող են համագործակցել եւ պահպանել հրադադարի ռեժիմը:

«Այդ համատեքստում համանախագահները կոչ են անում կողմերին խուսափել ցանկացած սադրիչ գործողությունից եւ հայտարարությունից, որոնք կարող են ձախողել խաղաղ բանակային գործընթացը այս կարեւոր պահին»,- ասվում է հայտարարության մեջ: