կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-25 14:44
Հասարակություն

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնությունը. ԱԱԾ

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին՝ չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնությունը. ԱԱԾ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ.
 
«Սիրելի հայրենակիցներ, ստեղծված իրավիճակում Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների իրագործելուց և նախազգուշացնում, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա իրավապահ մարմինների համարժեք արձագանքին: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնությունը: 
 
ՀՀ պետական կառավարման մարմինները լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները: Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հնարավոր նման գործողությունները կարող են սպառնալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և ցանկացած նման քայլ կարող է դիտվել որպես պետությունը թուլացնելու կոնկրետ նպատակ: 
 
Ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակում շարունակում է ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը, տարածքային անձեռնմխելիությունը ապահովելու և պաշտպանելու համար»։