Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ամփոփելով գարնանային նստաշրջանի ընթացքում իրենց գործունեությունը, նշեց, որ իրենք միշտ` թե' կոալիցիայում եւ թե' դրանից դուրս եղած ժամանակ, երկխոսել են, քանի որ «երկխոսությունը աշխատաոճ է, այլ ոչ թե նպատակ»:
Նրա համոզմամբ` հենց այդ երկխոսության արդյունքում էլ տեղի են ունեցել Ընտրական օրենսգրքում կատարված բարեփոխումները: Եվ, չնայած ՀՅԴ-ի առաջարկած բազմաթիվ սկզբունքային կետեր չեն ներառվել, այնուհանդերձ, «խմբակցությունը հսկայական դեր է կատարել այս հարցում»:
Անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը` Վահան Հովհաննիսյանը նշեց, որ այն պնդումները, թե ՀՅԴ-ն անհանգստացած է դրանով, իրականությանը չեն համապատասխանում. իրենց համար միեւնույն է, միայն թե երկխոսությունը տեղի չունենա ՀԱԿ-ին ձայն չտված քաղաքացիների անունից:
Խմբակցության ղեկավարը մեջբերեց Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերից մի հատված, ըստ որի` ՀԱԿ-ը կարողացել է ապահովել միջազգային այնպիսի աննախադեպ ճնշում, որը երբեք չէր եղել, և դա է ապահովում ընդդիմադիր ուժերի հաղթանակը:
«Ես այստեղ ամբողջությամբ համաձայն եմ Տեր-Պետրոսյանի հետ: Նրանք իսկապես հրավիրեցին Հայաստանի վրա աննախադեպ ճնշում: Բայց ես խիստ կասկածում եմ, որ այդ ճնշումը Հայաստանում ժողովրդավարության հաստատման ուղղությամբ կիրառվեց»,- ասաց նա` հավելելով, որ այդ ճնշումը եղել է միայն Ղարաբաղի ուղղությամբ: