Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համաճարակի տարածման կանխարգելման ավելի անարդյունավետ ճանապարհ հնարավոր չէր մշակել. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով խորհրդարանի կողմից 1-ին ընթերցմամբ ընդունված Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին:
«Այդ օրենքով առաջարկվում է՝ արտակարգ դրության դեպքում հասանելի դարձնել յուրաքանչյուր հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսկցության ամսաթիվը, սկիզբն ու ավարտը պարզելու տվյալները, իսկ հեռախոսային զանգի վերահասցեավորման կամ փոխանցման դեպքում՝ այն հեռախոսահամարի տվյալները, որին փոխանցվել է զանգը: Նույնը նաև էլեկտրոնային հաղորդակցման միջոցների ծրագրային ապահովման օգտագործման և կիրառման միջոցների դեպքում: Եվ այս ամենը հիմնավորվում է՝ մեր երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված թվային համակարգերի ներդրման արդյունավետությամբ»,- ասաց նա:
Դիմելով կառավարությանը՝ Կյուրեղյանն ասաց, որ նրանք պետք է ուսումնասիրեն խորհրդարանական ընդդիմության և արտախորհրդարանական տարբեր ուժերի, անհատների, կազմակերպությունների կողմից ներկայացրած առաջարկությունները, ընտրեն դրանցից արդյունավետներն ու իրատեսականները, դրանք քննարկեն հենց այդ ուժերի հետ և սկսեն օր առաջ կյանքի կոչել այդ ամենը:
«ՀՅ Դաշնակցությունն օրեր առաջ կառավարությանն է ներկայացրել համավարակի պայմաններում արտակարգ դրության ապահովման և դրանից բխող հակաճգնաժամային կառավարման վերաբերյալ առաջարկությունների ամբողջական փաթեթ: Դրանցից որոշները սկսվել են կյանքի կոչվել, որոշները՝ բարձրաձայնվել, իհարկե, չնշելով, որ դրանք Դաշնակցության առաջարկներն են, թեև կարևորը դրանց իրականացումն է: Հարգելի կառավարություն, մի խուսափեք փորձառուների առաջարկները լսելուց, նրանց հետ քննարկումներից, նրանց առաջարկներից: Վտանգի առաջ մեր բոլորի երկիրն է, հայրենիքը, մենք՝ բոլորս»,-եզրափակեց նա:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնազբյուր կայքում։