|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում անցկացվելու են համայնքի ղեկավարի ընտրությունները:
«Երկիր»-ը մայիսի 31-ին, անդրադառնալով այդ թեմային, գրել էր, որ, մեր ունեցած տեղեկություններով, գործող գյուղապետը առաջադրված թեկնածուներից ազատվելու յուրօրինակ ձեւ է ընտրել` ծեծել այնքան, որ ի վիճակի չլինեն շարունակել ընտրապայքարը:
Այսօր խմբագրությունը Գեղհովիտի ավագանուց հայտարարություն-նամակ է ստացել, թե «բերված են ամբողջովին խեղաթյուրված փաստեր», իսկ կից` ավագանու արտահերթ նիստի որոշումը (այն ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների):

Իսկ ինչպե՞ս կբացատրեն ավագանու հարգարժան անդամները այսօր այլ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունները, որ լրագրող Նարե Գրիգորյանի հորը` Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի գյուղապետի թեկնածու Թաթուլ Գրիգորյանին, մայիսի 29-ին ծեծել են նույն գյուղի ներկայիս գյուղապետ Վարդան Պողոսյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչները: Ընդ որում` Նարեն ինքն է news.am կայքին պատմել այդ մասին:
Փաստորեն, արդեն քանի օր է «Երկիր»-ն անդրադառնում է այդ թեմային, մինչդեռ ոստիկանությունը, որն այդ հրապարակումները, ըստ օրենքի, պետք է որպես հայտարարություն ընդուներ, էշի ականջում քնած է: Երբ երեկ հետաքրքրվեցինք, թե գյուղապետի թեկնածուի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի փաստով քրեական գործ հարուցվե՞լ է, պարզվեց` դեպքի մասին ոչ մի տեղեկություն չունեն: