|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ֆուտբոլային աստղ Դևիդ Բեքհեմի` Շանհայի Տունցզի համալսարանում հայտնվելը մեծ իրարանցում է առաջացրել նրա երկրպագուների շրջանում, ինչի արդյունքում 7 մարդ հրմշտոցի զոհ է դարձել. հայտնում է Sky News-ը:

Անգլիացին ժամանել է Չինաստան` որպես ֆուտբոլային Սուպերլիգայի «դեմք»: Սպասվում էր, որ Բեքհեմն այսօր հանդիպում կունենա Տունցզի համալսարանի ֆուտբոլային ակումբի խաղացողների հետ, սակայն իրարանցումն այնքան մեծ էր, որ հանդիպումը չի կայացել:

Երբ Բեքհեմի ավտոմեքենան ժամանել է համալսարանի մարզադաշտ, շուրջ հազար երկրպագուներ և ոստիկաներ իրենց գցեել են մեքենայի վրա: Հրմշտոցի արդյունքում տուժել են թիկնապահներ, ոստիկաններ և երկու ուսանող:

Տուժածներից մի քանիսը դեռևս հիվանդանոցում են:

