Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում տեղի կունենա համայնքի ղեկավարի ընտրություն: Սակայն արի ու տես, ինչպես նշում են գեղհովիտցիները, գործող գյուղապետը առաջադրված թեկնածուներից ազատվելու յուրօրինակ ձեւ է ընտրել` ծեծել այնքան, որ ի վիճակի չլինեն շարունակել ընտրապայքարը:
Գյուղապետը, որի դեմ արդեն քրեական գործ է հարուցվել, հասել է այն բանին, որ 3 թեկնածուներից մեկը, առողջական վիճակից ելնելով, չի կարող շարունակել քարոզարշավը: Գեղհովիտցիները հավաստիացնում են, որ թեկնածուների պայմաններն անհավասար են:
«Մեր երկիրը կարող է 7 հանձնաժողովի տեղը տալ 1 թեկնածուի, իսկ մյուսին տալ 1 տեղ: Կամ, ասենք, համայնքի ղեկավարի թեկնածուի մեքենան կարող են կանգնեցնել եւ դաժան ծեծի ենթարկել. եթե իմանային, որ ծեծելու համար պատասխան են տալու, չէին ծեծի»,- ասում են գեղհովիտցիները:
Նրանք ցավով նշում են, որ եթե այսօր մեր երկրում ընտրապայքարն արդար լիներ, ինչո՞ւ 4000 գեղհովիտցիներից 2000-ը պետք է չմասնակցեին ընտրությանը: Գյուղացիները պնդում են, որ իշխանական վարչական բոլոր լծակներն օգտագործվում են մեկ թեկնածուի համար: