Փոխարժեքներ
05 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.58 |
EUR | ⚊ | € 413.36 |
RUB | ⚊ | ₽ 4.0404 |
GBP | ⚊ | £ 497.27 |
GEL | ⚊ | ₾ 140.63 |
Երեկ Արցախի վարչապետ Արա Հարությունյանի մոտ շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ քննարկվել է գարնանացանի ընթացքը:
Գյուղնախարար Արմո Ծատրյանի գնահատմամբ՝ գարնանացանի հետ կապված բոլոր աշխատանքներն ընթանում են նորմալ: Հանրապետությունում կատարվել է ավելի քան 7000 հա գարնանացան, որը 3000 հա-ով ավելի է` նախորդ տարվա համեմատ:
Եղանակային վատ պայմանների պատճառով պետությունից ստացած` շուրջ 1000 հա-ի համար նախատեսված եգիպտացորենի սերմացուն ֆերմերները հետ են վերադարձնելու։
Սակայն վարչապետը հողօգտագործողների հետ տարված դասընթացների արդյունքներից գոհ չէ. շատերը շարունակում են աշխատանքներն իրականացնել` խախտելով ագրոկանոնները: Ժամանակին սրսկումներ չկատարելը հանգեցրել է նրան, որ դաշտերը լցվել են մոլախոտերով: Դրանք վերացնելը ոլորտի պատասխանատուների ամենաառաջնահերթ խնդիրն է: Վարչապետը հորդորել է հետեւողական պայքար իրականացնել մոլախոտերի դեմ եւ արդյունքների մասին զեկուցել:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաեւ անհրաժեշտ մասնագետների` մեխանիզատորների, գյուղատնտեսների, անասնաբույժների պակասի հարցը: Նրանց համար դասընթացներ կազմակերպելու, ինչպես նաեւ աշխատավարձերը վերանայելու առաջարկություններ են հնչել: Դրանք առաջիկայում կներկայացվեն երկրի ղեկավարի քննարկմանը: