Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի քանի տարի առաջ Մատենադարանից դիմել են Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանին` խնդրանքով, որ վերջինս օգնի գտնել ռուս արվեստաբան, վերականգնող նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Լիդիա Դուրնովոյի գերեզմանը, որը թաղվել է 1963 թվականին Երեւանի կենտրոնական գերեզմանատան սկզբնամասում:
«Մարդ, որը Սանկտ Պետերբուրգի ակադեմիայից եկավ Հայաստան եւ իր կյանքը նվիրեց հայկական մշակույթին: Գնացինք գերեզմանատուն եւ ոչ մի կերպ չկարողացանք գտնել արվեստաբանի գերեզմանը. կորցրել ենք այդ գերեզմանի հետքերը, այդ տեղում նոր գերեզմաններ են»,- ասաց Ա. Պողոսյանը` ի պատասխան «Երկիր»-ի հարցին, թե դիմո՞ւմ են, արդյոք, մարդիկ ասոցիացիային այս ոլորտում էլ իրենց շահերը պաշտպանելու համար:
Ըստ ասոցիացիայի ղեկավարի` ցավն այն է, որ նման հարցերում բողոքներ ունենալու դեպքում մարդիկ չեն դիմում իրենց շահերը պաշտպանող կազմակերպություններին, այլ փորձում են խնդիրը լուծել փողով: «Դեպքեր գրանցվում են, գերեզմանատեղեր ապօրինաբար ձեռք են բերվում, սակայն մարդիկ այդ մասին ահազանգեր չեն հնչեցնում»,- նշեց նա: