|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մայքլ Օուենը նոր` մեկ տարվա պայմանագիր է ստորագրել իր ներկայիս ակումբի հետ:
«Օուենը ապացուցեց, որ համարվում է բարձրակարգ հարձակվող: Ցավոք, նա այս մրցաշրջանում չունեցավ խաղային շատ ժամանակ, սակայն հուսով եմ, որ ապագայում նա կստանա ավելի շատ խաղալու հնարավորություն»,- ասել է Ֆերգյուսոնը:
«Ես ուրախ եմ, որ մենք համաձայնության եկանք ակումբի հետ: Հպարտ եմ որ ևս մեկ տարի հանդես եմ գալու այստեղ և անհամբերությամբ սպասում եմ գալիք մրցաշրջանին»,- ասել է Մայքլ Օուենը: