Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՔՊ կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը պնդում է, որ, ԵԿՄ-ի հետ կապված, իր ու ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արեմ Սարգսյանի միջև խնդիր չկա: «Ես ոչ մի դեպքում իմ կյանքում պրոբլեմ չունեմ սպարապետի ընտանիքի հետ»,- ասաց նա:
Միքայելյանը նշեց, որ իր թեկնածությունն առաջադրել են իր մարտական ընկերները: «Իմ մարտական ընկերների առաջ ես պատասխանատու եմ, իրենց հետ քննարկումից հետո կարծիք կհայտնեմ, դուք կիմանաք»,- ասաց նա:
Հարցին էլ` արդյո՞ք ցանկություն ունի ԵԿՄ նախագահ դառնալ, Միքայելյանը պատասխանեց. «Ցանկության խնդիր չի, գիտեք` մեծ պրոբլեմ էր ԵԿՄ-ում: Հիմա մարդիկ ասում են` դու կգաս, կլուծես: Իմ մարտական ընկերներն են հրավիրել: Այդ ժամանակ կպատասխանեմ: Ես բոլոր խնդիրների հետևից գնացել եմ, դրա համար մարդիկ ուզում են, որ ես լինեմ: Նորից եմ կրկնում` ես պատասխանատու եմ իմ մարտական գործընկերների առաջ, այդ հարցի պատասխանը կտամ նրանց, ու պարզ կլինի»:
Միքայելյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ իր ու Արամ Սարգսյանի միջև ոչ մի խնդիր չկա: «Եթե մեզնից որևէ մեկը գնա, դա կլինի մեր փոխադարձ համաձայնությամբ»,- եզրափակեց նա:
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը հունիսի 7-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր. «Երբեք չեմ ցանկացել, չեմ էլ ցանկանում ԵԿՄ նախագահ դառնալ: Խնդրեն էլ, չեմ դառնա»: